top of page

Ռուս զինվորականները ստուգում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հարվածների վերաբերյալ տեղեկությունը

Oct 14, 2020
1 min read

Ռուսաստանի զինվորականները մասնակցում են Հայաստանի տարածքում Ադրբեջանի հարվածների մասին տեղեկատվության ստուգմանը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնեց, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկայի վրա՝ տեղեկացնում է РИА Новости-ն: «Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկատվությունը, նրանք մշտական ​​կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ: Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային կապեր է ունեցել երկու երկրի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ որոշ մեխանիզմներ ուժի մեջ կմտնե՞ն, եթե այդ լուրը հաստատվի, Կրեմլի խոսնակը առաջարկել է սպասել. «Սպասենք ստուգման արդյունքներին»:

 
 
 

Comments


bottom of page