top of page

Ռուս զինվորականները հարված են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանի վրա. ՌԴ ՊՆ

Apr 16, 2022
1 min read

Ռուս զինվորականները հեռահար ճշգրիտ զինատեսակներով հարվածներ են հասցրել Կիեւում գտնվող զրահատեխնիկայի գործարանը եւ վերանորոգման գործամասը Նիկոլաեւում, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Օդից բարձր ճշգրտության հեռահար զենքերը ոչնչացրել են Կիեւում զրահատեխնիկայի արտադրական կորպուսները եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման գործամասը Նիկոլաեւում»,- ասել է նա։ ՌԴ ԶՈւ-ն գերճշգրիտ հրթիռներով ոչնչացրել է հակառակորդի 16 թիրախ, այդ թվում՝ սարքավորումների պահեստներ եւ զենքի պահման բազաներ։

 
 
 

Comments


bottom of page