Ռուս դիվանագետներին արտաքսած երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ռիսկ կա․ Պեսկով
Apr 7, 2022
1 min read

Ռուս դիվանագետներին արտաքսած երկրների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ռիսկ կա։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Интерфакс»-ը։ «Դիվանագիտական հարաբերությունների խզման վտանգ կա. Դիվանագետներին արտաքսելը նշանակում է փակել նման հարաբերությունների հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։ Նա նշել է, որ Մոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը։ «Մենք բարձր ենք գնահատում մշտական երկխոսությունը Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ»,- հավելել է Պեսկովը։




Comments