top of page

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

May 26, 2020
1 min read

Հայրապետյանների պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետախուզվում են հետախուզման հիմքերը…

Այսօր քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և դա այն դեպքում, երբ      1. հստակ հայտնի է նրա գտնվելու վայրը,      2. առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին մենք պատշաճ իրազեկել ենք քննիչին

Իհարկե, չեն մոռացել նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Օրենք, համավարակ, կարանտին.... չէ՝ չենք լսել»:

 
 
 

Comments


bottom of page