top of page

«Ռոսավիացիա»-ն հուլիսի 12-ից թույլատրել է թռիչքները դեպի Թուրքիա Ռուսաստանի ևս 13 քաղաքից

Jul 6, 2021
1 min read

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հուլիսի 12-ից որոշում է կայացրել ավելացնել Ռուսաստանի քաղաքների քանակը, որտեղից վերսկսվում է օդային հաղորդակցությունը դեպի Թուրքիա: Բացի այդ, այս ամսաթվից հնարավոր կդառնան թռիչքները դեպի Իզմիր, հաղորդում է «Ռոսավիացիա»-յի մամուլի ծառայությունը:


«2021 թվականի հուլիսի 12-ից ռուսական եւ թուրքական ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել Ռուսաստանի 45 միջազգային օդանավակայաններից, այդ թվում՝ Բարնաուլից, Բելգորոդից, Վոլգոգրադից, Վորոնեժից, Կալուգայից, Կրասնոդարում, Լիպեցկից, Նալչիկից, Օրենբուրգից, Սարատովից, Սոչիից, Տյումենից եւ Յուժնո-Սախալինսկից: Նաեւ,օպերատիվ շտաբի որոշմամբ, ավելացվել է Թուրքիայի քաղաքների ցանկը. 2021-ի հուլիսի 12-ից հնարավոր կդառնան թռիչքները դեպի Իզմիր»,- հայտնել է «Ռոսավիացիա»-ն:


Ավելի վաղ չվերթներն արդեն վերսկսվել էին դեպի Թուրքիայի հինգ քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա, Անթալիա, Դալաման, Բոդրում:

 
 
 

Comments


bottom of page