top of page

«Ռոզֆռուդ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումը վերացվել է

Jun 17, 2022
1 min read


Դեռևս 2022 թվականի մարտ ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից պահածոների արտադրությամբ զբաղվող «Ռոզֆռուդ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում՝ առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության գործունեություն իրականացնելու համար, կայացվել էր գործողությունը կասեցնելու վերաբերյալ որոշում։ Հանձնարարականով սահմանված ժամկետում Ընկերությունը ստացել է սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների թույլտվություն՝ վերացնելով արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Ընկերության նկատմամբ գործողության կասեցումը վերացվել է։

 
 
 

Comments


bottom of page