Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Apr 2, 2021
1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ընթանում է Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Նախատեսվում է, որ դատարանը կքննարկի Ռ․ Քոչարյանի նկատմամբ Քր․ օր-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի դիմումը, որը ներկայացվել է դեռևս մարտի 27-ին։ Հիշեցնենք՝ նախորդ նիստը հետաձգվել էր. նշվել էր, որ մեղադրող կողմը նոր, ծավալուն միջնորդություն է նախապատրաստում: Հիշեցնենք, որ ՍԴ-ն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, նշելով, որ այն հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։




Comments