top of page

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

Feb 1, 2022
1 min read

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց։

Ինչպես տեղեկացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը, փաստաբաններից հաղորդումներ են ստացվել։ Հայկ Ալումյանը մասնակցում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովի աշխատանքին։ Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանից եւ Արամ Օրբելյանից ստացվել են հաղորդումներ առողջական խնդիրների մասին։ Փաստաբանները դատարանին են ներկայացրել համապատասխան տեղեկանքներ։ Հաշվի առնելով, որ փաստաբանների բացակայությամբ նիստի անցկացումն անհնար է, դատավորը որոշում կայացրեց տեղափոխել նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ երկրորդ նախագահի ընտանիքում կորոնավիրուսով վարակման դեպք էր գրանցվել։

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 8-ին, ժամը 13.00-ին։

 
 
 

Comments


bottom of page