top of page

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի. Վարդևանյան

Mar 26, 2021
1 min read

«Բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այս հետապնդումը նշված հոդվածով դադարեցվելու է։ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից, որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում», - հայտարարեց պաշտպանը։ «Պարոն Խունդկարյանը պատճառաբանական մասի վերաբերյալ ունի հատուկ կարծիք և, փաստորեն, Սահմանադրական դատարանի այլ դատավորները հատուկ կարծիք չունեն։ Սա նշանակում է, որ Սահմանադրական դատարանը նման մեծամասնությամբ գտավ որ այս հոդվածը հակասահմանադրական է »,- հավելեց Վարդևանյանը։

 
 
 

Comments


bottom of page