top of page

Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ է կայացել

Dec 28, 2021
1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին տեղեկանում ենք դաշինքի տարածած հաղորդագրությունից։ «Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաեւ խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page