top of page

Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

Jan 12, 2022
1 min read


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացա մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին։ Ռազմիկ Դավոյանը ոչ միայն ճանաչված բանաստեղծ էր, այլև իր երկրի կյանքով, դժվարություններով մտահոգ հասարակական գործիչ, որը չդադարեց սթափության կոչ հնչեցնելը մինչև իր կյանքի վերջ։ Ցավակցություններս եմ հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին և հարազատներին»,- նշել է Քոչարյանը։

 
 
 

Comments


bottom of page