Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է
Nov 16, 2020
1 min read
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցել է հետևյալը․ «Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։ Մեր հարցին, թե արդյոք միացված է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։




Comments