top of page

Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Dec 23, 2021
1 min read


ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանը մահացել էր դեկտեմբերի 21-ին։ Մահվանից օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Ռիմա Հովհաննիսյանը 88 տարեկան էր։

 
 
 

Comments


bottom of page