top of page

Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանրային պահանջ կա․ Վահագն Հովակիմյան

Apr 1, 2021
1 min read

«Հանրության տարբեր շահագրգիռ կողմերից անընդհատ բարձրաձայնվում է ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու պահանջը։ Այսինքն՝ կա հստակ հանրային պահանջ։ Այս փուլում այդ փոփոխությունը պետք է ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից»,- այսօր՝ արտահերթ նիստի ժամանակ, հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Առաջարկվող փոփոխություններում, բացի նշված կարգավորումներից, կան նաև կորոնավիրուսային հիվանդության փաստով ստեղծված իրավիճակին վերաբերող կարգավորումներ»,- նշեց Հովակիմյանը։ Հիշեցնենք՝ քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակները՝ այսպիսով ընտրությունների գնալով համամասնական ընտրակարգով:

 
 
 

Comments


bottom of page