top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճնշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ․


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է այսօր առավոտյան բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից բերման ենթարկված քաղաքացիներին։

«Հենց նոր դուրս եկա ոստիկանության Նոր Նորքի բաժնից, ուր բերել էին այսօր Մյասնիկյան պողոտայի վրա հայրենիքի կործանման դեմ ցույց անող մեր վեց հայրենակցի:

Ձերբակալվածներից մեկին ազատ էին արձակել, չորսը բողոք չունեին, մեկի նկատմամբ կարմիրբերետավորները բռնի, անհամաչափ ուժ էին կիրառել:

Ռեժիմը պետք է հասկանա, որ ոստիկանական բռնաճնշումներով հայ ժողովրդի պայքարի ոգին կոտրել հնարավոր չէ», - գրել է պատգամավորը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page