«ՌեԱնիմանիա» փառատոնը կանցկացվի նաև օնլայն հարթակում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնն 2020-ին կանցկացվի հոկտեմբերի 24-30-ը: Այս տարի փառատոնն իր հանդիսատեսին է առաջարկելու նաև օնլայն հարթակում ֆիլմեր դիտելու աննախադեպ ձևաչափ, որն, ընդ որում, իրականացվելու է փառատոնին զուգահեռ: Աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ հնարավորություն կունենան վայելել փառատոնային ֆիլմերը: Ապրիլի 20-ից սկսած՝ հնարավոր կլինի օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով: Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում «ՌեԱնիմանիա»-ի պրոֆեսիոնալ հյուրերը կիսվում են իրենց բազմամյա փորձով: Նշենք, որ օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի հոկտեմբերից:
ReAnimania annual IAFCAFY will also be available online
The 12th ReAnimania International Animation Film and Comics Art Festival of Yerevan will be held on October 24-30, 2020. This year, the festival will offer its audience an unprecedented format for watching movies online, which will take place in parallel with the festival. People from all over the world will have the opportunity to enjoy the festival films. From April 20 it will be possible to get online accreditation and watch the best animated films in the world through computers or smart TVs. The public will have a unique opportunity to watch masterclasses happening in the frames of the festival, during which many guest professionals share their experience with the audience. It should be noted that, though so actual, this idea of an online festival is not new. The preparatory works had begun as early as last year, since October 2019.




Comments