top of page

ՌԴ ՊՆ. ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը

Mar 11, 2022
1 min read

Ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ նրանք փորձել են ազատվել այնտեղ անցկացված հետազոտությունների ապացույցներից։ «Միջուկային թեմաներով հետազոտական ​​աշխատանքները թաքցնելու համար տարածքային պաշտպանության գումարտակների զինյալները պայթեցրել են Ակադեմիչեսկայա փողոցում գտնվող ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը»,- ​​ասել է նա։ Փլատակների տակ կարող էր լինել ինստիտուտի մինչեւ 50 աշխատակից։

Շաբաթվա սկզբին ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները ռադիոակտիվ վարակմամբ սադրանք են նախապատրաստում Խարկովում, եւ տեղացի ազգայնականներն ականապատել են ռեակտորը ինստիտուտի միջուկային փորձարարական օբյեկտում:

 
 
 

Comments


bottom of page