top of page

ՌԴ ՊՆ-ն՝ Սև ծովում ԱՄՆ զորավարժությունների մասին

Nov 10, 2021
1 min read



ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ առկա է ռազմական գործողությունների ենթադրյալ թատրոնի ուսումնասիրություն Դոնբասում իրավիճակի սրման դեպքում, փոխանցում է ՌԻԱ-ն։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ ռազմածովային ուժերից բացի նախատեսվում է կիրառել մարտավարական, պարեկային եւ ռազմավարական ավիացիա, ինչպես նաեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ՝ առկա է ռազմական գործողությունների ենթադրյալ թատրոնի ուսումնասիրություն Կիեւի կողմից՝ հարավ-արեւելքում ուժային որոշման նախապատրաստման դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ նման գործողությունները ապակայունացնող գործոն են սեւծովյան տարածաշրջանում, «որի նպատակներից մեկն էլ Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է»։

 
 
 

Comments


bottom of page