top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՌԴ ՊՆ -ն հայտնել է, որ «տարակուսանքով ու զարմանքով» է ծանոթացել Փաշինյանի հայտարարությանը


«Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ըստ մեր ունեցած օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաեւ օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել»,- նշել է ռազմական գերատեսչությունը:

Ինչպես ընդգծել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հրթիռների ամբողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի պահեստներում: Նախարարությունում կարծում են, որ Հայաստանի վարչապետին թյուրիմացության մեջ են գցել՝ համալիրների օգտագործման հետ կապված:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «տարակուսանքով ու զարմանքով» է ծանոթացել Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page