top of page

ՌԴ ՊՆ-ն հայտնել է ԼԺՀ սակրավորների տեղափոխման մասին

Apr 2, 2022
1 min read


Ռուս սակրավորներն ականազերծման օպերացիա են սկսել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն: «Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետների խումբն աջակցություն է ցուցաբերում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրված տարածքների հումանիտար ականազերծման աշխատանքներին»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ Զինվորականների խոսքով՝ ԼԺՀ-ում ականազերծման համար ռուս զինվորականները, մասնավորապես, կօգտագործեն «Ուրան-6» սակրավոր ռոբոտին։ «Հատուկ տեխնիկան արդեն ԼԺՀ-ում է։ Սակրավորների աշխատանքի առաջնահերթ օբյեկտները կորոշվեն հանրապետության ղեկավարության եւ բնակավայրերի վարչակազմերի ղեկավարների հետ համաձայնեցմամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ում։ Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու մասին։ Ի պատասխան՝ շատ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Ռուսական բանակն Ուկրաինայում հատուկ ռազմական օպարացիան կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից դրված խնդիրները լիովին չեն կատարվել, մարտի 25-ին հայտարարել էր ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։ Ռուդսկոյը հայտարարել էր, որ վերահսկողության տակ է վերցվել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի 93 տոկոսը եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի կեսից ավելին։ Մարտի 30-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռուսական բանակը զորքերի պլանային վերախմբավորում է իրականացնում Կիեւի եւ Չեռնիգովի մոտ՝ Դոնբասը վերահսկողության տակ առնելու ջանքերի կենտրոնացման համար։

 
 
 

Comments


bottom of page