ՌԴ-ում կայանալիք ֆորումին Ղազախստանից բացի այլ երկրների ղեկավարներ էլ կլինեն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Սանտ Պետերբուրգում կայանալիք միջազգային ֆորումին կայցելի ոչ միայն Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, այլ նաեւ օտարերկրյա այլ ղեկավարներ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Այո, իսկապես, նախագահ Տոկաեւը հայտարարեց, որ մասնակցելու է, եւ, այս մասնակցության համար, մենք շատ շնորհակալ ենք մեր ղազախստանցի ընկերներին, գործընկերներին եւ դաշնակիցներին ։ Սակայն ինչ վերաբերում է մյուս մասնակիցներին, նրանք նույնպես այնտեղ կլինեն»,- հարցազրույցի ընթացքում ասել է Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ խոսքը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասին է՝ առանց նշելու, թե ովքեր են հաստատել իրենց մասնակցությունը: Ֆորումն անցկացվելու է Սանտ Պետերբուգում հունիսի 15-ից 18-ը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 69 երկրներ:




Comments