top of page

ՌԴ-ում Իսրայելի դեսպանն արձագանքել է Արցախում իսրայելցի զինվորների ներկայության մասին պնդումներին

Oct 5, 2021
1 min read


Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Արցախում իսրայելցի զինվորականների ենթադրյալ ներկայության մասին Իրանի պնդումներն անվանել է «մեծ հիմարություն» և «երևակայություն» որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, որովհետև եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին, կան և՛ ռուսներ, և՛ թուրքեր (զինվորականներ): Այնպես որ կարծում եմ՝ երբ նրանք ինչ-որ երևակայություններ են ունենում, կարող են ասել, այնտեղ գուցե մարսեցիներ էլ կան», - լրագրողներին ասել է դեսպանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում և երբեք չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցները:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունն ընդդեմ իր ազգային անվտանգության և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն», - ասել է Ամիրաբդոլլահյանը Թեհրանում Ադրբեջանի նոր դեսպանի հետ հանդիպմանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

 
 
 

Comments


bottom of page