ՌԴ-ն հայտարարել է ՀՀ-ին Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ մատակարարելու մասին

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ժամանակակից Սու-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակի մատակարարման հարցը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:
Նա նշել է, որ հայկական կողմի հետ այդ հարցով քննարկումները շարունակվում են։
«Ինքնաթիռների գնման թեման կքննարկվի հայկական կողմի շահագրգռվածության հաստատման դեպքում», - ասել է Վորոբյովան՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք Երևանի կողմից 4+ սերնդի կործանիչների գնման հարցը:
ՀՀ ՊՆ-ում տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում:
Սու-30ՍՄ համարվում է աշխարհի ամենակատարյալ ինքնաթիռներից մեկը, ստեղծվել է օդում գերազանցություն ապահովելու նպատակով։ Այս ինքնաթիռը կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք։




Comments