top of page

ՌԴ-ն կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել ԼՂ-ում արյունահեղությունը դադարեցնելու համար

Oct 5, 2020
1 min read

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում Եվրոպական բիզնեսի ասոցացիայի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Մենք կապ ունենք հայկական, ինչպես նաև՝ ադրբեջանական կողմի հետ: Կապ ունենք նաև Թուրքիայի, Իրանի հետ՝ որպես հարևանների:

Այսօր Ժան Իվ Լե Դրիանի հետ քննարկել ենք նաև Ղարաբաղի հարցը և եռանախագահները՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահները, խիստ հայտարարություններով են հանդես եկել:

Ըստ Լավրովի՝ համանախագահող երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են պատրաստում ղարաբաղյան հարցի շուրջ:

 
 
 

Comments


bottom of page