top of page

ՌԴ-ն Լիբանանին է փոխանցել Բեյրութի նավահանգստում պայթյունի օրվա արբանյակային լուսանկարները

Nov 22, 2021
1 min read


Ռուսաստանը լիբանանյան կողմին է փոխանցել արբանյակային լուսանկարներ, որոնք արվել են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի օրը, եւ հույս ունի, որ դրանք կօգնեն միջադեպի հետաքննությանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի ԱԳՆ ղեկավար Աբդալա Բու Հաբիբի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք դիտարկեցինք 2020թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունի հետեւանքով փլուզված ենթակառուցվածքի վերականգնմանը ռուսաստանյան տնտեսական օպերատորների հնարավոր մասնակցության հեռանկարները։ Լիբանանի կառավարության խնդրանքով մենք այսօր հանձնեցինք «Ռոսկոսմոս»-ի տիեզերական լուսանկարահանումների նյութերը, արբանյակային լուսանկարները»,- ասել է նա։ «Հույս ունենք, որ դրանք կօգնեն այդ միջադեպի պատճառների հետաքննությանը։ Այդ հարցը հիմա շատ լուրջ ուշադրության է արժանանում Լիբանանում»,- ընդգծել է նախարարը։ Նախարարը տեղեկացրել է, որ ընդունել է Լիբանանի իր պաշտոնակցի՝ Աբդալա Բու Հաբիբի հրավերը՝ այցելել հանրապետություն։

 
 
 

Comments


bottom of page