top of page

ՌԴ-ն 7,2 մլրդ ռուբլու չափով տուգանք կգանձի Google-ից

May 1, 2022
1 min read

ՌԴ վերահսկիչ մարմինները 7,2 մլրդ ռուբլու չափով տուգանքի հարկադիր գանձման մասին գործ են հարուցել ամերիկյան Google ընկերության դեմ՝ ՌԴ-ում արգելված բովանդակության կրկնակի չհեռացման համար, գրում է «Կոմերսանտը»: 2021 թ. դեկտեմբերի վերջին ռուսական դատարանն առաջին անգամ շրջանառությանն տույժ էր սահմանել ՌԴ-ում արտասահմանյան IT-ընկերությունների՝ Google-ի եւ Meta-ի նկատմամբ: Դատական կատարածուների դաշնային ծառայության տվյալների բանկից հետեւում է, որ ապրիլի 29-ին Մոսկվայի Տագանյան դատարանի որոշմամբ՝ ընկերությունից 7,2 մլրդ ռուբլի պետք է գանձվի: Կամավոր վճարման ժամկետը լրացել է մարտի 19-ին:

 
 
 

Comments


bottom of page