ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց (տեսանյութ)

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
«Հավաքվել ենք նույն պահանջով, էս վեց ամիս ա՝ էսօր-էգուց են անում, ճանապարհ չեն տալիս: Հայ ժողովրդի գործ, տուն-տեղ, ամեն ինչ ընդեղ ա... Էրեխեքը դասի պիտի գնային, չեն կարողացել... Պահանջում ենք կառավարությունից հստակ քննարկել, հայ ժողովրդի հարցը լուծել: Ժողովուրդն իրա ձայնը պիտի բարձրացնի, ղեկավարությունը հաշվի նստի ժողովրդի հետ: Քանի կար, ասում էին՝ ժողովրդի հետ պիտի հաշվի նստենք»,- ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքեր տանել ռուսաստանյան կողմի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու շուրջ: Խոսնակը հավելել էր, որ ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի արգելքի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան:




Comments