ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը
Mar 8, 2020
1 min read

Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները Կանանց միջազգային օրը տանկերով վալս կատարելու իրենց արհեստավարժությունն են ցուցադրել «Ալագյազ» զորավարժարանում։
Ռազմակայանի զինծառայող և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար զինծառայողները ցուցադրել են Տ-72Բ տանկերի վիրտուոզ՝ սինքրոն վարում դասական երաժշտության ներքո։
Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ավարտվել է ընտանեկան սպարտակիադայով, զորամիավորման գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ համերգով և զինվորական շիլայով հյուրերի հյուրասիրությամբ։




Comments