top of page

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ծաղկալանջ գյուղում

Jan 29, 2022
1 min read


Ոստիկանության ՔՈԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 27-ին Ծաղկալանջ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Լյուդվիգ Բ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 
 
 

Comments


bottom of page