ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը ժամանել է Հայաստան
Jan 26, 2021
1 min read

Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: Նույն օրը պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Կայացել է նաև Սերգեյ Իստրակովի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալգնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:




Comments