top of page

ՌԴ Բելգորոդի մարզում պայթյուն է որոտացել. տուժածներ չկա

Apr 3, 2022
1 min read

ՌԴ Բելգորոդի մարզի Տոմարովկա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, որին փլուզում է հաջորդել: Ինչպես հայտնել է Յակովլեւսկի քաղաքային վարչակազմի ղեկավար Օլեգ Մեդվեդեւը, տուժածներ չկա, հաղորդում է «Կոմերսանտը»: «Տոմարովկայում ամեն ինչ հանգիստ է: Պայթյուն է որոտացել, բեկորներ են ընկել գետնին: Ինչպես պահանջվում էր, ճանապարհը ցանկապատել են, օպերատիվ ծառայությունների են կանչել: Բեկորներն ուսումնասիրել են, դրանք վտանգ չէին ներկայացնում, դրանք տարհանվել են: Ցանկապատումը հանվում է: Շուտով երթեւեկությունն ամբողջությամբ կվերականգնվի: Տուժածներ չկան, ավերածություններ՝ եւս»,- ասել է Մեդվեդեւը: Ապրիլի մեկին Բելգորոդի մարզում ավիահարվածի հետեւանքով բռնկվել էր «Ռոսնեֆթի» նավթաբազան:

 
 
 

Comments


bottom of page