top of page

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, թե որն է Լավրովի և Կուլեբայի հանդիպման պայմանը

Mar 31, 2022
1 min read

Մոսկվան Անկարայից ազդանշան է ստացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպման հնարավորության մասին, սակայն այն պետք է լավ պատրաստված եւ բովանդակալից լինի, լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք այդպիսի ազդանշան ստացել ենք Թուրքիայից»,- ասել է փոխնախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ հավելելով, որ մանրամասներին տեղյակ չէ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք երբեք չենք հրաժարվել շփումներից, բայց դրանք պետք է պատրաստված եւ բովանդակալից լինեն»,- հավելել է Ռուդենկոն։

 
 
 

Comments


bottom of page