ՌԴ ԱԳՆ-ն Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու նախաձեռնությունն անօրինություն է անվանել
May 9, 2022
1 min read

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ ռուսական սառեցված արժութային պահուստներն առգրավելու եւ վերականգնման համար դրանք Ուկրաինային փոխանցելու նախաձեռնությունը կատարյալ անօրինություն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ այդ նախաձեռնության մեջ տրամաբանություն կա։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է, որ մինչ այդ ԱՄՆ-ն իր վերահսկողության տակ էր առել Աֆղանստանի Կենտրոնական բանկի միլիարդավոր դոլարների ակտիվները եւ միջոցներ էր հատկացրել՝ երկրին մարդասիրական օգնության եւ ահաբեկչական հարձակումների զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։




Comments