ՌԴ ԱԳՆ ղեկավարը եւ ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ իրավիճակը
Oct 18, 2021
1 min read

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ, որի ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Լավրովը եւ Մաուրերը կարծիքներ են փոխանկել աշխարհի տարբեր տարածաշրջաններում ճգնաժամային արձագանքման թեմայի, ներառյալ՝ Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմայում, ներուկրաինական գոտում եւ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում եւս շարունակել բեղմնավոր փոխգործակցությունը փոխադարձ շահ ներկայացնող ուղղություններով։




Comments