ՌԴ ԱԳ փոխնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը
May 28, 2021
1 min read

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ու ԵՄ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարոմը քննարկել են հայ-ադրբեջանականի սահմանին իրավիճակը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կայացել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին գնահատականների ու կարծիքների կառուցողական փոխանակում:
Ռուսական կողմը հաստատել է բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով բոլոր ծագած խնդիրները լուծելու կոչը: Ռուսաստանը պատրաստ է նաեւ հետագայում ցուցաբերել հնարավոր աջակցություն այդ գործընթացին:




Comments