top of page

Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ջրածածկվել են համայնքի հողատարածքները

Mar 26, 2021
1 min read

Մարտի 25-ին, ժամը 09։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում գետի հունը բարձրացել է, ինչի հետևանքով ջրածածկվել են համայնքի հողատարածքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելապատնեշն ամբողջությամբ բացվել է։

Ջրածածկվել են մոտ 6000 քմ ցանքատարածքներ, 2000 քմ այգի և համայնքին պատկանող մոտ 10 հա հողատարածք:

 
 
 

Comments


bottom of page