Ռայնիսի 1 շենքի բնակիչների խնդիրը կառավարության և քաղաքապետարանի օրակարգում է

Այսօր շենքի բնակիչների մի մասն արդեն վերադարձել է բնակարաններ: Չնայած պայթյունի ալիքը նաև
նրանց տներ էր հասել, կոտրել ապակե պատուհանները:
Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ և Ոստիկանության հետ տեղում աշխատանքները շարունակում է:
Տարածքն առայժմ մաքրվում է, հետո էլ ամբողջությամբ կսահմանազատվի: «Առաջնահերթ պետք է լուծենք բնակիչների համար ջրի, հոսանքի և գազի մատակարարման խնդիրը» , -
ընդգծում է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Պայթյունը խլեց բնակիչներից մեկի կյանքը, երկու քաղաքացիները, որոնք երեկ անմիջապես
տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, շարունակում են գտնվել
վերակենդանացման բաժանմունքում:
«Կնոջ վիճակը միջին ծանրության է, տղամարդը՝ ծայրահեղ ծանր: Այսօր կրկնակի հրավիրվել է այրվածքաբան», - նշում է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն, գլխավոր բժիշկ
Արեն Բաբլումյանը:
Ռայնիսի փողոցում տեղի ունեցածին Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Հանրապետության վարչապետը: Կառավարությունն ու քաղաքապետարանն այժմ քննարկում են առանց
տանիքի մնացած բնակիչների խնդիրը:




Comments