Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Sep 14, 2021
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռազմիկ Խումարյանը նշանակվել է Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռազմիկ Խումարյանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)»,- նշված է նախագահի հրամանագրում։




Comments