top of page

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտոնյաների հետ

Aug 28, 2020
1 min read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։


Այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։


Քննարկվել են ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակներ։



Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:


«Բանակ-2020» ռազմական համաժողովը կազմակերպվել է մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում: Մոտ 1500 ընկերություններ ավելի քան 28 հազար ցուցանմուշ են ներկայացրել ցուցահանդեսում:


 
 
 

Comments


bottom of page