top of page

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

Sep 1, 2021
1 min read

Երեքշաբթի Կալիֆոռնիայի ափերի մոտ թռնելիս ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 3-րդ նավատորմի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ըստ հաղորդման՝ MH-60S ուղղաթիռը, որը կանոնավոր թռիչք էր կատարում Abraham Lincoln միջուկային ավիակրից, ընկել է ծովը Սան Դիեգո քաղաքից մոտ 110 կմ հեռավորության վրա: Միջադեպի պատճառը չի նշվում: Ռազմածովային ուժերն որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում ԱՄՆ առափնյա պահպանության հետ համատեղ, փոխանցում է ՏԱՍՍ -ը: https://tass.ru/

 
 
 

Comments


bottom of page