top of page

Ռազմական ուղղաթիռ է կործանվել

Jan 21, 2021
1 min read

Չորեքշաբթի ԱՄՆ Նյու Յորք նահանգի Մոնրո շրջանում կործանվել է ռազմական ուղղաթիռ, որում եղել է երեք մարդ: Այս մասին իր Twitter-յան էջում հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը:

Ռազմական ուղղաթիռը, որում ենթադրաբար եղել է երեք մարդ, տեղական ժամանակով 18:32-ին ընկել է Մենդոնի դաշտի վրա (քաղաք Մոնրո շրջանում):

Ուղղաթիռում եղած մարդիկ զոհվել են:

 
 
 

Comments


bottom of page