Ռազմական ոստիկանները մասնակցել են «Ճանապարհային պարեկ» մրցույթին
Aug 23, 2019
1 min read

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության զինծառայողները մասնակցել են «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի մրցաշարի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետությունում անցկացված «Ճանապարհային պարեկ» մրցույթին: Հայ զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական և անհատական պատրաստվածության բարձր մակարդակ` արժանանալով մի շարք պարգևների ու պատվոգրերի:




Comments