top of page

Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

Apr 14, 2021
1 min read

Ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը: Քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բաձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ինչպես նաև ՊՆ և ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 
 
 

Comments


bottom of page