Ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով
Mar 15, 2021
1 min read

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիշեցրեց, որ մարտական գործողությունների ավարտից հետո, արդեն երրորդն անգամ են նման նախաձեռնությամբ հանդես գալիս, նախորդները տապալվել իշխող ուժի պատճառով։
«Ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով, որ թույլ չտան խորհրդարանին իմպիչմենտ նախաձեռնել եւ թույլ չտալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ.... Այո, քաղաքացիների իրավունքները սահմանափակված են, որովհետեւ խորհրդարանի մեկ հինգերրորդը ներկայացնում է շուրջ 205 000 ընտրողի, հետեւաբար նրանք զրկված են իմպիչմենտի գործընթաց իրականացրել՝ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, որովհետեւ կա ռազմական դրություն»,– հայտարարեց Էդմոն Մարուքյանը։




Comments