top of page

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թ․ մարտի 1-ը Արցախում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Feb 17, 2021
1 min read

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի: Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

 
 
 

Comments


bottom of page