top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռազմական գործողությունների շուրջ 1500 մասնակից շարունակում է բուժվել


2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ հայկական բանակի բժշկական ծառայությունը կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Այդ մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ռազմաբժշկական վարչության ղեկավար Սահակ Օհանյանը: Օգնության համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին եւ բարերաներին՝ Օհանյանը նշել է, որ շարժական հոսպիտալների տեղակայումն այդ մասշտաբով կատարվել է առաջին անգամ, առաջին անգամ են նաեւ կիրառվել փոքր շարժական խմբեր, բժշկական վաշտեր: «Բժիշկները մեր կողքին էին մինչեւ վերջին պահը, եղել են դեպքեր, որ նրանք հեռացել են ամենավերջում: Դա անհրաժեշտ էր, որպեսզի տեղում հնարավորինս օպերատիվ կերպով օգնություն ցուցաբերվեր»,-պարզաբանել է վարչության պետը: Նրա խոսքով՝ ամենածանրն առաջին շաբաթն էր: Առաջին 22-23 օրը բերվում էին վիրավորներ միայն բեկորային վնասվածքներով: Դա վկայում է, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ եւ հեռահար թիրախավորման զենք: Միայն 23-24-րդ օրը գրանցվեցին հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ: Այժմ շուրջ 1500 մարդ շարունակում է բուժում ստանալ: Ավելի քան 800-ը ստացել է հաշմանդամության կարգ: Վարչության պետը հերքել է պատերազմի ժամանակ դեղորայքի պակասի մասին շշուկները: Նրա խոսքով՝ դեղորայքի պակաս բժիշկները չեն ունեցել, իսկ արտերկրից օգնության շնորհիվ որոշ դեղամիջոցներ կարելի է ձեռք չբերել առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է անհատական վիրակապական փաթեթներին, ապա բոլոր զինծառայողներն ու զորակոչվածներն ունեցել են դրանք: Օհանյանը ենթադրում է, որ խնդիրներ կարող էին առաջանալ կամավորների մոտ, որոնք մեկնել էին ռազմաճական առանց ՊՆ-ի հետ համաձայնեցման: Վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանի խոսքով՝ ներհիվանդանոցային մահացությունը կազմել է 1 տոկոս եւ 5 անգամ ցածր է, քան համարվում է աշխարհում թույլատրելի: «Հոսպիտալները եղել են առաջնագծին հնարավորինս մոտ տեղակայված: Դա վտանգի էր ենթարկում նախ բժիշկներին, սակայն օպերատիվ խորությունը թույլ չէր տալիս հոսպիտալները հեռու պահել»,-նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ այժմ ծառայության պոտենցիալը վերականգնվել է, եւ եթե այն կրկին անհրաժեշտ լինի առաջիկայում, պատրաստ է կատարել բոլոր խնդիրները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page