Ջրցան մեքենաները ոռոգում են կանաչ գոտիները
Jul 3, 2020
1 min read

Երևանի կանաչապատ այն տարածքներ, որտեղ ոռոգման ցանց առայժմ չկա ջուրը հասնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաներով։ Աշխատանքներn սկսում են երեկոյան ժամը 21:00- ից և շարունակվում նաև կեսգիշերն անց: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն ընդգծում են՝ գիշերային ոռոգումն ավելի արդյունավետ է և կարևոր բույսերի ու ծառերի սնուցման տեսակետից: Այդ ժամին նաև երթևեկությունն է ավելի թեթև, ինչն էլ չի խոչընդոտում աշխատանքներին: Ջրցան մեքենաներն այս օրերին աջակցում են նաև ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքներին:




Comments