top of page

Ջրհեղեղի և սողանքների հետևանքով 65 մարդ է մահացել

Jul 15, 2019
1 min read

Ջրհեղեղի և սողանքների հետևանքով Նեպալում զոհերի թիվը հասել է 65-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Այս պահին իրավապահ մարմինների տվյալներով՝ ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած, ևս 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նշենք, որ Նեպալում հորդառատ անձրևներ են սկսվել հուլիսի 11-ից: Տարերային աղետը վնաս է պատճառել երկրի 20 շրջանի, ինչի արդյունքում տարհանվել է ավելի քան 1400 մարդ: Սողանքների արդյունքում որոշ ճանապարհներ փակված են: Ավելի քան 30 հազար փրկարար աշխատում է վտանգավոր հատվածներում՝ ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն:


 
 
 

Comments


bottom of page