top of page

Ջրհեղեղի հետևանքով100-150 մարդ համարվում է զոհված

Feb 7, 2021
1 min read

Մինչեւ 150 մարդ ենթադրվում է, որ զոհվել է, երբ Հիմալայներում սառցաբեկորը պոկվել եւ մխրճվել է ամբարտակի մեջ կիրակի առավոտյան, հաղորդում է Reuters-ը: Ջրհեղեղի հետեւանքով սկսվել է մոտակա գյուղերի բնակչության տարհանումը: «Հստակ թիվը դեռ չի հաստատվել, սակայն 100-150 մարդ համարվում է զոհված»,- Reuters-ին հայտնել են Ուտարակխանդ հնդկական նահանգի վարչակազմից: Ականատեսն ասել է, որ տեսել է փոշուց, քարերից եւ ջրից կազմված պատ, երբ ձնահյուսն ընկել է ներքեւ գետի ուղղությամբ: Տեղի բնակիչները մտահոգվում են, որ զոհվել են մարդիկ, որոնք աշխատել են մոտակայքում գտնվող հիդրոէներգետիկ նախագծի շուրջ, ինչպես նաեւ գյուղացիներն ու հովիվներ, որոնք գտնվել են գետի մոտակայքում:




 
 
 

Comments


bottom of page