Ջրականում այսօր կատարված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել
Aug 16, 2021
1 min read

Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ լրատվական ծառայությունից:
Զինադադարից հետո` նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։




Comments